Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թուրք խորհրդարանական. Թուրքիայի իշխանությունը չի ուզում փակել ցեղասպանության թեման (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը ճիշտ է վարվել Էրդողանին մյուս տարվա ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելով,-կարծում է «Ակոս» շաբաթաթերթի հայկական էջի խմբագիրը Բագրատ Էստուկյանը. «Նախագահը հրավերքն արտասանած ատեն ինքն էլ գիտեր, որ Էրդողանը տակավին այդ հրավերքին ընթացք չի կարող տալ»,- ասում է նա։ Փոխարենը, ըստ Բագրատ Էստուկյանի, ավելի ճիշտ կլինի, եթե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հասարակ թուրք ժողովուրդը լինի. «Բան մը թող չընի։ Պարզապես ժողովուրդը թող դիտե։ Ճամփու կեսին թող կենա, հոսող ժողովուրդը թող դիտե, կըրնա հաջորդ օրը ուրիշ եղանակով խոսիլ, ես վստահ եմ»։