Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Հասարակություն
cbb4d1987615846e5d1f21805c060632

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գավառ-Մարտունի, Գյումրի-Թորոսգյուղ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագած, Թալին, Ապարան քաղաքներում և Սյունիքի մարզում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: