Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպի ձորը կախված մեքենային ետ են քաշել

Հասարակություն
images1

Նոյեմբերի 24-ին, ժամը 15.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռաֆֆու 37ա փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՊԱԶ 672» մակնիշի 312 ԼԼ 26 պետհամարանիշով ավտոմեքենան: