Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք խորհրդարանական. Թուրքիայի իշխանությունը չի ուզում փակել ցեղասպանության թեման (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHER-TURQ1

Սերժ Սարգսյանը ճիշտ է վարվել Էրդողանին մյուս տարվա ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելով,-կարծում է «Ակոս» շաբաթաթերթի հայկական էջի խմբագիրը Բագրատ Էստուկյանը. «Նախագահը հրավերքն արտասանած ատեն ինքն էլ գիտեր, որ Էրդողանը տակավին այդ հրավերքին ընթացք չի կարող տալ»,- ասում է նա։ Փոխարենը, ըստ Բագրատ Էստուկյանի, ավելի ճիշտ կլինի, եթե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հասարակ թուրք ժողովուրդը լինի. «Բան մը թող չընի։ Պարզապես ժողովուրդը թող դիտե։ Ճամփու կեսին թող կենա, հոսող ժողովուրդը թող դիտե, կըրնա հաջորդ օրը ուրիշ եղանակով խոսիլ, ես վստահ եմ»։ «Ակոսի» հայկական բաժնի խմբագիրը հույս ունի, որ ապագայում Թուրքիայի որեւէ նախագահ կկարողանա գալ Հայաստան եւ մտնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սալահետտին Դեմիրթաշը շատ կուզենար, որ Էրդողանը մյուս տարի գա Հայաստան. «Լավ կլիներ, որ Թուրքիայի նախագահը դեմ դիմաց կանգներ իրականությանը»։ Դեմիրքթաշի կուսակցությունը թուրքական միակ քաղաքական ուժն է, որ ընդունել է հայերի ցեղասպանությունը։ Նրա գլխավոր օգնականը հայ է, սակայն Դեմիրքթաշն զգում է, որ հայերը լցված են թուրքերի հանդեպ վրեժխնդրության զգացումով. «Հաշվի առեք, որ ցեղասպանությունը ժամանակակից թուրքերի արածը չէ, այլ նրանց պապերի»։ Ըստ Դեմիրքթաշի, թուրք հասարակությունն էլ պատրաստ չէ այսօր խոսել ճանաչումից եւ նույնիսկ ներողությունից։ Պատճառն այն է, որ իշխանությունը չի ուզում ճշմարտությունն ասել իր ժողովրդին եւ փակել այս թեման։