Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

8 ապրանքատեսակ կարգելվի ներմուծել կամ արտահանել 3-րդ երկրից (տեսանյութ)

ԱԺ-ում «ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ ԵՏՄ-ում առավել զգայուն հարցը սակագնային կարգավորումն էր. «Կգործի միասնական մաքսատուրք՝ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների նկատմամբ, եւ դրա համար սահմանվել է ապրանքների ցանկ, որն իր մեջ ներառում է սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքները, էներգակիրները, դեղորայք, արդյունաբերական ապրանքներ»: