Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվում պատրաստ են պաշտպանել Հայաստանի պատիվը

Սպորտ
sport-evroxaxer1

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, որ մեր մարզիկները պետք է մասնակցեն 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին: Իսկ ինչպես են վերաբերվում դրան հանրապետության տարբեր սպորտային ֆեդերացիաների ղեկավարները: «Այդ խաղերը մեր համար լոկ մարզական խաղեր չեն, այլեւ կապված են քաղաքականության հետ: Դրա համար մենք նամակ ենք պատրաստում ուղարկել երկրի ղեկավարներին: Եթե նրանք որոշեն, որ Հայաստանը պետք է մասնակցի Եվրոպական առաջին խաղերին, ապա ձյուդոյիստները պատրաստ են մեկնել Բաքու եւ պաշտպանել մեր երկրի պատիվն այդ խաղերում» - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը այս կապակցությամբ հայտնեց, որ ֆեդերացիայում նման հարց դեռ չեն քննարկել: Իսկ ահա բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը կարծում է, որ այդ հարցին պետական մոտեցում է հարկավոր: «Դա այնպիսի նրբին հարց է, որ բոլորս միասին պետք է որոշում կայացնենք: Կարծում եմ, որ վերջնական խոսքը պատկանում է մեր պետական այրերին: Նրանց որոշումից է կապված ֆեդերացիաների հետագա անելիքները» - ասաց ՀԲՖ-ի նախագահը: