Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդ ամենն իրականացվում է Անկարայի կողմից

Քաղաքականություն
armen-Galstyan1

«Հալեպում տեղի ունեցող դեպքերի առիթով մեզ պարբերաբար ասում էին, որ այնտեղ գործող իսլամական,խմբավորումները կամ Թուրքիայի հետ անմիջական կապ ունեցող խմբավորումները տեղի ապրող հայությանը որպես թիրախ են ընկալում»,- «Ծայրահեղ իսլամի հնարավոր սպառնալիքները Հայաստանի և հայության հանդեպ» խորագրով քննարկմանն ասել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը։ Ըստ նրա՝ Թուրքիան , Ադրբեջանը մշտապես փորձում են իսլամական գործոնն օգտագործել Հայաստանի ու հայության նկատմամբ սպառնալիքներ ստեղծելու առումով։ Նա հիշեցրեց, որ կրոնական պատերազմները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում իրենց վատ ազդեցությունն են թողնում հայության վրա .« Վերջին երկու տարիներին այս պատերազմների հետևանքով` Սիրիայում հայկական համայնքը հսկայական վնաս կրեց , քանդվեցին մեր դպրոցները, եկեղեցիները, պայթեցվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին»։   Նա համոզված է, որ իրադարձությունների մի մասը ուղղորդվում և իրականացվում է Անկարայի կողմից, և Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը անմիջական կապ ունի Թուրքիայի հետ։