Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթում ապօրինի շինարարության չորս դեպք է հայտնաբերվել

Հասարակություն
unnamed46

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսասահամարով ստացվել է 3 ահազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 8 արձանագրություն է կազմվել: