Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավել-պակասի համար՝ ներող». Աժ լսումներ (տեսանյութ)

Քաղաքականություն
etm-lsumner6

Չգիտեմ՝ ով ում կողմից է վարձատրվում, ինձ վարձատրում է ՀՀ քաղաքացին: Այսօր ԱԺ-ում «ՀՀ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա իր խոսքը հիմնականում ուղղեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որը հայտարարեց, թե դավաճան են բոլոր նրանք, որոնք կողմ կքվեարկեն ԵՏՄ միանալու պայմանագրին: «Ասեմ՝ ինչու մենք դավաճան չենք: Սա միանշանակ տնտեսական միություն է: ՀՀ-ն իր աշխարհագրական դիրքով ու առանձնահատկություններով, իր տնտեսությամբ փորձում է մաս կազմել մեկ միասնական տնտեսական միության: Ես հիմա այսպիսով իմ արտադրողին եմ պաշտպանում: Հիմա ե՞ս եմ դավաճանը: Նաեւ եկենք հարգենք էլի մեր ամենամեծ Սփյուռք ունեցող ռազմավարական գործընկերոջը: Ավել-պակասի համար ներող»,- հայտարարեց Վարդան Այվազյանը՝ թվարկելով եւս մի քանի հանգամանք, որով նա փորձում էր ապացուցել, որ ԵՏՄ պայմանագրին միանալուն կողմ քվեարկողները դավաճան չեն: Խորհրդարանակն լսումներն ավարտվեցին: