Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիների համար՝ նոր կայանատեղիներ

Քաղաքականություն
taxi

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ խստացվել է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված շրջայցերին մասնակից են դարձել նաև Երևանի ավագանու երեք՝ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների անդամներն ու լրատվամիջոցները: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ: Ընդառաջելով մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին՝ մայրաքաղաքում ևս վեց կայանատեղեր են առանձնացվել ու կահավորվել տաքսիների կայանման համար: Զեկուցվել է նաև, որ նոր վայրերը ևս ընտրվել են վարորդների առաջարկությամբ: