Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենաներն արգելափակվել են

Հասարակություն
1bd3ae0d29bea25cb9e76e9f0f6ad8ed

Նոյեմբերի 24-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Գորիս հատվածում (2-րդ կմ) մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2104» մակնիշի 34 VN 435 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Նոյեմբերի 24-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 50 QQ 004 պետհամարանիշով ավտոմեքենան: