Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դեսպանն այնպես էր սպասում (տեսանյութ)

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, որ այս 5 տարիներին հույս է ունեցել,որ Հայաստանը ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի։ Նա վստահեցրել է, որ Լեհաստանը ԵՄ-ի և Հայաստանի սերտ համագործակցության ջատագովն է։ «Ես համոզված եմ, որ Եվրոպական նոր հանձնաժողովը եւ Եվրոպական խորհրդի նորանշանակ նախագահը՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը, կաշխատեն այն ուղղությամբ, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները լինեն արտոնյալ եւ բարձր մակարդակի վրա»,- ասել է նա։