Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղայի համար մեքենա գնելով՝ երկրի իմիջ ենք ձեւավորում (տեսանյութ)

Քաղաքականություն
7a36e50bc6ccb2428655a26170b3ced0

«Որևէ դիվանագիտական մեխանիզմ պետք է ի վերջո աշխատի՞ մեր երկրում, թե ոչ,-ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը,-Պահանջում եմ իմ երկրից, որ դիվանագիտական գործառույթները կատարի և դա անեն նաև այն միջազգային կազմակերպությունները, որոնք ստանձնել են այդ պարտավորությունը»։ Տիկին Խառատյանի գնահատականը մեր երկրի Արտգործնախարարության աշխատանքին՝ բացասական է։ «Անընդհատ թույլ քաղաքականություն վարելով, տղայի համար մեքենա գնելով, պաշտոններով երկրի համար բացասական իմիջ ենք ձևավորում, թեկուզ չցանկանալով դա»,-ասում է նա։ Արտգործնախարարի մասնագիտական որակների առումով էլ խնդիր է տեսնում։ Շեշտում է, որ նախագահի թելադրանքով է Արտգործնախարարն այս կամ այն չափով ակտիվ, բայց հարցեր կան, որտեղ հենց անմիջապես նրա քայլերի խնդիրն է։ Իսկ Պաշտպանության նախարարությունը ազգագրագետն այն քիչ կառույցներից է համարում, որը կառուցողական է աշխատում։ Թեև շեշտում է, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակը բերվեց հասարակության դեմ, դրանով արդեն իսկ այն խնդիր ունեցավ։ Իսկ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը սպասելի էր համարում այս դեպքը՝ օգոստոսյան ակտիվ կրակոցներից հետո։ «Ադրբեջանցի երիտասարդները չեն տեսել 90-ականների պատերազմը մեր երկրի հետ, երբ խայտառակ ձևով փախչում էին իրենք և հիմա հասարակությանն ու այդ երիտասարդությանը ներշնչել են, թե պատերազմի դեպքում իրենք են հաղթելու»,-նշում է նա։ Ուղղաթիռի կործանման դեպքի կապակցությամբ Ռուսաստանի մամուլի արձագանքը պարոն Խաչատրյանը հայանպաստ է որակում, իսկ միջազգային հանրությանը՝ սառը։ «Երբ Ադրբեջանը դնում ենք մեր երկրի կողքին, Ադրբեջանը գերադասելի է այն առումով, որ նավթ ու էներգակիրներ ունի։ Նաև այդ պատճառով մեր արտաքին քաղաքականությունը պետք է ավելի ակտիվ լինի»,-շեշտում է պարոն Խաչատրյանը։ «ՊՆ-ում գործերն այնքան վատ չեն, որքան Արտգործնախարարությունում»,-եզրափակեց նախկին պատգամավորը։