Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պորտից ներքեւ, ասել եմ, չիջնել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
etm-lsumner

Թեեւ ՀՀ իշխանությունները վստահեցնում են, թե ԵՏՄ գնալով՝ հայտնվելու ենք դրախտում ու դա բխում է մեր շահերից, դա այդպես չէ: Այսօր ԱԺ-ում «ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին ամբիոնից հայտարարեց «Ժառագության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա սուր քննադատության ենթարկեց ինչպես ՌԴ ներքին իրավիճակը, այնպես էլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, որի արդյունքում մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին: Ըստ պատգամավորի՝ ՌԴ-ն, ըստ էության, չեկիստական պետություն է ու այստեղ կա երկու մլն-ից ավելի չեկիստներ, որոնց թիվը բանակի զինվորւներից ավելի է. «ՌԴ տնտեսությունը կոռումպացված է: ԵՄ երկրներում ՌԴ-ն այս իմաստով առաջին տեղում է: ՌԴ-ն մեռնող պետություն է, քանի որ չունի առողջական ու սոցիալական որեւէ ապահովագրություն կամ ծրագիր: Այս երկիրն իր ամբողջ տնտեսությունը հիմնում է միայն ռեսուրսների սպառման վրա: ՌԴ-ն նաեւ ունի մեծ խնդիր ՀյուսիսայինԿովկասում»: Տիկին Փոստանջյանը նաեւ վստահեցրեց, որ ՌԴ-ն, չունենալով նաեւ ժողովրդավարական հիմք, չի կարող մեզ համար հուսալի գործընկեր լինի. «ՌԴ-ում սոցիալական բեւեառացումը ուղղակի ճչում է: Այս պետության օլիգարխները ուղղակի բազմապատկվում եմ, էլ չեմ ասում Պուտինի միլիանավոր աֆյոռաները, որոնցից է, օրինակ, Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստումը»: Նա խոսեց նաեւ ԼՂ հիմնախնդրից եւ մասնավորապես ՀՀ կողմից նրա անկախության ճանաչման մասին. «Մենք, չճանաչելով ԼՂՀ անկախությունը, փաստորեն թույլ ենք տալիս ԵՏՄ-ին մեր սահմանին մաքսակետ մտցնել: Մենք իրավունք չունենք օտար ոտք բերել ու մեր սահմանին դնել: Ռուսները ոնց եկել են, էնպես էլ կգնան: Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը եւ ԵՏՄ անդամակցումը համարում ենք պետական դավաճանություն: Ովքեր դեմ չքվեարկեն այս նախագծին, նրանք եւս կհամարվեն դավաճաններ»: Նրա ելույթին անմիջապես սկսեցին արձագանքել ՀՀԿ պատգամավորները: «Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք»,- արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Պորտից ներքեւ, ասել եմ, չիջնել»,-հայտարարեց նիստը նախագահող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: «Դա էլ մեր դժբախտությունն է, ինչ անենք»,- արձագանքեց նաեւ մյուս նախագահողը՝ Արտակ Զաքարյանը: Իսկ արդեն ամբիոնի մոտ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը ակնարկեց. «Ինչ ցավալի կլիներ, եթե 2013թ. նախագահի ընտրություններին հաղթեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա ուղղակի դիտարկում»: Իսկ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ մենք չպետք է մաս կազմենք ԵՏՄ-ին, եւ մենք ոչ ադեկվատ քայլ ենք անում այսօրվա զարգացած աշխարհում. «Հասարակությունը տեղյակ չի՝ ինչին դեմ կամ կողմ լինի: Ես կողմ չեմ այն մոտեցմանը, թե դեմ կամ կողմ պետք է լինենք ՌԴ-ին, դա անհեթեթություն է: Մենք ուղղակի պետք է հասկանանք՝ որն է մեր իրական շահը»: