Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Պուտինի բլեֆը չիրականանա. ԱԺ լսումներ (տեսանյութ)

Քաղաքականություն
etm-lsumner7

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պնդում է՝ ԱԺ-ում «ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին մինչ այս պահը որեւիցե բովանդակային տեղեկություն չի լսել։ etm lsumner5 «Միայն տենիկական բնույթի մանրամասներ էին: Ես ուզում եմ հասկանալ՝ ԵՏՄ-ն ինչ է տալու կամ զրկելու ՀՀ-ին, ինչպես նաեւ՝ ուզում եմ իմանալ՝ որ ապրանքատեսակներն են թանականալու, ինչ կանխատեսումներ ունենք: Ինչպես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այս պայմանագրի թույլ կողմը, որ խոցելի է ՀՀ-ի համար եւ որ կողմն է ամենաուժեղը»: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հետաքրքրում էր՝ արդյոք կպահպանվի GSP+ համակարգը: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը պատասխանեց. «GSP+ համակարգի մեթոդոլոգիան փոխվել է: Համակարգի անդամ երկրներին շնորհվել է համագործակցության տաս տարի ժամանակահատված, նախկին՝ երեք տարվա փոխարեն: ԵՏՄ անդամ երկրների համար արտահանման մաքսադրույքներ չեն կիրառվելու»: Հաջորդ հարցի իրավունքը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին էր: Նա իր խոսքում նշեց, որի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ տնտեսությունը մոտ է կոլապսի ենթարկվելուն. «Եթե այդպես է շարժվելու պուտինյան ՌԴ-ն, մենք կարող ենք ականատեսը լինենք, որ ինչպես ԽՍՀՄ-ը, այնպես էլ ՌԴ-ն կքանդվի: Իսկ շատ ռուս քաղաքական գործիչներ ուղղակի ձգտում են եվրաինտեգրման: Դուք ունե՞ք սցենարներ կամ կանխատեսումներ, թե որն են լինելու ՀՀ եւ ԼՂՀ ապագան, եթե Պուտինի կողմից ստեղծված այս բլեֆը չիրականանա»: Նրա հարցին պատասխանեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ասելով. «Սովորաբար հոռետեսն ավելի տեղեկացված է լինում: Այս դեպքում հակառակն է, ես ավելի տեղեկացված եմ ու լավատես: Ծայրահեղ բեւեռացման սցենար եք ասում, տիկին Փոստանջյան: Ապագան դա երկխոսությունն է: Կա ԵՄ՝ իր հսկայական շուկայով եւ կա ԵՏՄ՝ իր տնտեսական շուկայով: Մենք միայն կողմ ենք համագործակցության, այլ ոչ երբեք բեւեռացման»: