Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուտ անունով բյուջե» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
MHM91809-copy

«Ոչ մի ծրագրային բան չկա, ամեն տարի մի փոքր գումար են շպրտում, որ հոդվածին կպնի՝ կպնի»,- տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատականն է հաջորդ տարվա բյուջեին։ Ըստ նրա՝ավելի անհաջող բյուջե Հայաստանը չէր կարող ունենալ, «կարծել թե այսպես կհասնենք հաջողության անմտություն է»։ Վարդան Բոստանջյանին զայրացրել է նաեւ այն, որ 2015-ի բյուջեն իշխանությունները անվանել են սոցիալական. «Սուտ անուններ են դրվում, ոչ մի սոցիալական բան չկա։ 900 հազար մարդ Հայաստանում աղքատ է ու նրանք 30-40 հազար շպրտում են՝ աշխատավարձ են ավելացնում և գլուխ գովում, անունն էլ դնում սոցիալական ։Սա առնվազն ամոթ է։ «Հայելի» ակումբում քննարկմանը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը տեղեկացնում է՝ 2015 թվականի բյուջեն ոչ մի տպավորություն չի թողել, միայն մտորելու ու անհանգստանալու առիթ է տվել։ «Այս բյուջեում Հայաստանի քաղաքացին չի նկատվում: Ծախսերը ավելացրել են հետեւյալ ոլորտներում՝ ամենամեծ աճ ունենալու է հեռուստառադիո ոլորտը` 50.7 տոկոս, բայց կարող եք շատ չուրախանալ, որովհետեւ ներդնում է արվելու պետական լրատվամիջոցներին և, իհարկե, իրենց քարոզչությունն առաջ տանելու համար: Հասարակական կարգի պահպանությունը և անվտանգություն ոլորտում ` 22.8 տոկոս, իսկ դա պետական պաշտոնյաններին ուղեկցող ոստիկաններն են եւ այլն: Օրենսդիր և գործադիր մարմինների ծախսեր` 18.6 տոկոս»,-ասաց նա։