Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀԿ -ն միայնա՞կ է վավերացնելու ԵՏՄ համաձայնագիրը (տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի բացառում, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն միայնակ վավերացնի Հայաստանի`ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը: «Եթե մեր ոչ իշխանական ուժերը այս վերջին տարում չզբաղվեին քաղաքական դեգերումներով , ԱԺ-ում ԵՏՄ համաձայնագիրը ձայների մեծամասնությունը կստանար, բայց քանի որ եռյակ- քառյակը զբաղված է միայն իշխանություն պահանջելով, ՀՀԿ-ն միայնակ կվավերացնի»,-մեկնաբանեց նա: Անգամ Եռյակի՝ հանրահավաքում ԵՏՄ-ի մասին արած հայտարարությունները չեն փոխել պարոն Ավետիսյանի կանխատեսումը.«Սեպտեմբերի 3-ից հետո քարկոծում էին, մեկ էլ հանկարծ մի քանի ամսում ամեն ինչ փոխվեց, մի քիչ չեմ հավատում և չեմ բացառում,որ քվեարկությունից առաջ կարող են հերթական անգամ փոխել իրենց դիրքորոշումը»: