Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Հարսնաքարի» գործով Վճռաբեկ բողոքը չի ընդունվել

Հասարակություն
7ac5c5a30ca6d79bdde95d1b8431c214

«Հարսնաքարի» գործով փաստաբանները դեռ չեն ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը: Մինչդեռ դատարանը դեռ հոկտեմբերի 31-ին է մերժել «Հարսնաքար»-ի գործով բողոքները վարույթ ընդունելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ Դատարանը մերժել է վարույթ ընդունել ոչ միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, այլ նաեւ ամբաստանյալների պաշտպանների բողոքները։ «Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման»,-նշված է որոշման վերջում։ Հիշեցնենք, որ 33-ամյա Վահե Ավետյանը մահացել է անցյալ տարվա հունիսի 17-ին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած բռնարարքի հետեւանքով։ Դեռ մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վիճաբանության մասնակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման եւ 100,000 դրամ տուգանքի։ Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ էր թողել վճիռը։ Թե պաշտպանական եւ թե տուժող կողմը գոհ չէին դատավճռից։