Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ում մեր պարտականություններն ու շահը (տեսանյութ)

Քաղաքականություն
d9027a70aad7ff2c7fcb1afa145477e9

ԱԺ նիստերի դահլիճում  մեկնարկել են «ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով  խորհրդարանական լսումները, որոնք կազմակերպել են արտաքին հարաբերությունների եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները։ Պայմանագրի մանրամասները ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա նշեց, որ ՀՀ-ն ԵՏՄ-ի նկատմամբ իր ֆինանսական պարտականությունը կսկսի կատարել 2016թ. հունվարի մեկից՝ ԵՏՄ բյուջե վճարելով անդամավճար. «Այն կլինի այն տոկոսադրույքը, որ կստանանք ԵՏՄ ընդհանուր մաքսադրույքներից՝ կազմելով 1/13-րդ մասը»: Ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսական շահին, ապա ՀՀ-ն երրորդ երկներից ներմուծված ապրանքներից կստանա 1/13 տոկոս մասհանում: Իսկ ՀՀ բյուջեն 2016թ. կհաշվարկվի ԵՏՄ ամբողջ մաքսատուրքերից ստացված չափով: