Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անտառապահները հաճախ ակտ չեն գրում (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
pT-3OWD-7Ec

Ապօրինի հատված 590 ծառ ընթացիկ տարում։ Պաշտոնական տեղեկատվություն է։ «Իջեւանում 175, Կապանում 153, Սեւ Քարի անտառ տնտեսությունում 27, Նոյեմբերյանում 20»,- թվարկում է «Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը։ Ինքն էլ է համոզված է՝ արձանագրված թվերը չեն արտացոլում իրական պատկերը։ «Անտառապահները կամ անտառապետերը իրենց հարակից համայնքների բնակչության վրա չեն ուզում ակտ գրել, որովհետեւ վնասի փոխհատուցման գումարները բավականին մեծ են , մեկ ծառի փոխհատուցման գումարը կազմում է 150 հազար դրամ»,- «Ա1+»-ին ասաց «Հայանտառ»-ի տնօրենը։ Պարոն Մաթեւոսյանը, սակայն չի կիսում այն տեսակետը, թե մեր անտառները համատարած ծառահատումների պատճառով կանգնած են ոչնչացման եզրին։ Նրա խոսքերով՝ վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 30,000 քմ տարածքի վրա իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ։ Նա անհիմն է համարում բնապահպանների այն դժգոհությունները, թե սանիտարական հատման անվան տակ առողջ ծառեր էլ են հատվում։ «Այդ հատումները միտված են անտառի որակի բարելավմանը»,- նշում է Մարտուն Մաթեւոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։