Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղապետի պաշտոնը՝ մի եղբորից մյուսին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dbcd242abd92e052e769e5e30cce4dfa

Կոտայքի մարզի Հանքավան համայնքում կիրակի գյուղապետ են ընտրել։ Արտահերթ ընտրություններում հաղթել է Շահեն Հակոբյանը։ Նա միակ թեկնածուն էր։ Ընտրելու իրավունք ունեցող 92 անձանցից քվեարկությանը մասնակցել է 49-ը։ Ըստ ԿԸՀ-ի՝ նրանք բոլորն էլ իրենց ձայնը տվել են Շահեն Հակոբյանին։ Վերջինս ոչ միայն գյուղապետի տեղակալն էր, այլ նաեւ նախկին գյուղապետի եղբայրը։ Նախկին գյուղապետը՝ Հակոբ Հակոբյանը, առողջական խնդիրների պատճառով էր հրաժարական տվել: