Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը այսօր հանդես կգա սպիտակ խաղաքարերով

Սպորտ
cid__17c077f9-8af8-916b-ed4a-9795049ebc22@yahoo

Ամերիկյան Սենտ Լուիսում ընթացող Հիկարու Նակամուրա – Լեւոն Արոնյան մրցամարտում կայացավ երրորդ պարտիան: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավական վստահ կազմակերպեց պաշտպանությունը եւ մրցակցին թույլ չտվեց որեւէ առավելության հասնել: Հիկարու Նակամուրան երբ միջնախաղում առաջարկեց փոխանակել թագուհիները, պարզ դարձավ, որ նա համաձայն է ոչ-ոքի արդյունքի: Տասը քայլից հետո կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Մրցամարտի հաշիվը դարձավ 6:6 (մրցակարգով հաղթանակի համար տրվում է 4, ոչ-ոքու համար՝ 2 միավոր): Այսօր կայանալիք վերջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: