Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսում են ակցիա. «Ո´չ Թուրքիայում հանգստին».

Քաղաքականություն
111

Մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը: Նախաձեռնությունը «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ինն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Երևանում և մարզերում իրականացնում է «Բարձրաձայնում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում կանցկացվեն նաև դասախոսություններ. շուրջ 160 ուսանողներ կստանան պատմաբանի և մշակութաբանի կողմից մշակված և խտացված գիտելիքներ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին  հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։