Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը կրկին աշխարհի չեմպիոն

Սպորտ
341920ad1a9b160071a6dac226ef288b

Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ Սոչիում ընթացող մրցամարտի նախավերջին՝ 11-րդ պարտիայում, սպիտակներով խաղացող նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը հենց սկզբից անցավ ակտիվ գրոհների եւ սեւերին ստիպեց մտածել միմիայն պաշտպանության մասին: Վիշվանաթան Անանդը զոհաբերության օգնությամբ անցումային զինվոր ստացավ, սակայն խաղատախտակին ծավալված հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ հնդիկ շախմատիստը, այնուամենայնիվ, մեկ քայլով ուշանում է մրցակցից: Մագնուս Կառլսենը վարպետորեն օգտագործեց որակական առավելությունը եւ 55-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 6,5:4,5 եւ նորվեգացի շախմատիստը երկրորդ անգամ հաղթեց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում: