Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տավուշի մարզի ճանապարհին քարաթափում է, առկա է քարի ընկնելու վտանգ

Հասարակություն
index4

Նոյեմբերի 23-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել քարաթափում, կրկին առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-36 միջհամայնքային ավտոճանապարհի Բերդ-Տավուշ 6-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում և առկա է քարի ընկնելու վտանգ (մոտ 0.6 ք.մ): Հրշեջ – փրկարարները հեռացրել են քարը, ճանապարհահատվածը մաքրվել է և դարձել երկկողմանի երթևեկելի է