Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերկասառույցը մշակվել է. ճանապարհները բաց են

Հասարակություն
6b5fa8a1ef0652ccb18bad71ea104080

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց և Դիլիջանի լեռնանցքների, Կոտայքի, Ջաջուռի և Գորիսի ավտոճանապարհների մերկասառույցը մշակված է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն