Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Դանիելյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Սպորտ
sport-sambo

Ճապոնիայի Նարիտա քաղաքում ավարտվեց սամբոյի աշխարհի 2014թ առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների վերջին օրը մեր սամբիստները մեկ մեդալ են նվաճել: 82 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Աշոտ Դանիելյանն այս անգամ բավարարվել է բրոնզե պարգեւով, քանի որ պարտություն է կրել կիսաեզրափակիչ մրցամարտում: sambo Այդպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականը Ճապոնիայում նվաճել է երկու մեդալ: Մրցումների առաջին օրը 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել եւ աշխարհի չեմպիոն հռչակվել մեր սամբիստ Մավրիկ Նասիբյանը: