Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ Լուսահովտում ոչ, բայց Սարիգյուղում թեժ օրեր են սպասվում. Առավոտ

Քաղաքականություն
7e773500d3151ef13b4041a8e54ef6c9

Դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում: Լուսահովտում ցուցակային ընտրողների թիվը 284 է, Ադրբեջանի հետ սահմանամերձ Սարիգյուղում՝ 983: Լուսահովիտ համայնքի ղեկավարի թեկնածու էին առաջադրվել գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Արայիկ Սարհատյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական, 1980թ. ծնված Մարսել Մովսեսյանը: Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն են՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1965թ. ծնված Կոմիտաս Էլլարյանը,ներկայումս չաշխատող, ՀՀԿ անդամ, 1974թ. ծնված Գագիկ Մադաթյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական,1980թ. ծնված Սեյրան Սարիբեկյանը: Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքների ղեկավարների բոլոր թեկնածուներն իրենց թեկնածությունը ներկայացրել են ինքնառաջադրմամբ: Մանրամասներն՝ այստեղ