Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց երկրորդ պարտիայում

Սպորտ
82295b07c985f510b9671d39588a74d3

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Սենտ Լուիսում անցկացվող մրցամարտի երկրորդ պարտիայում գեղեցիկ հաղթանակ տարավ եւ հավասարեցրեց հաշիվը: Սպիտակներով խաղացող մեր շախմատիստը շատ ակտիվ սկսեց եւ հաշվենկատ քայլերով տիրեց նախաձեռնությանը: Նրա մրցակից, ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան փորձեց պաշտպանվել առանց կորուստների, սակայն դա նրան չհաջողվեց: Լեւոն Արոնյանը նախ զինվոր շահեց, ապա անցումային զինվոր ստացավ: 50-րդ քայլից հետո Հիկարու Նակամուրան ստիպված ընդունեց իր պարտությունը: Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 1:1: Երրորդ պարտիան կկայանա այսօր: Լեւոն Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով: Հիշեցնենք, որ մրցամարտը բաղկացած է 4 դասական եւ 16 կայծակնային պարտիաներից: