Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհներին առաջացած մերկասառույցը մաքրվել է

Հասարակություն
004c27147bf9dcc09270d61254337461

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Սարավանի տարածաշրջանում տեղում է ձյուն, Նոյեմբերյանում, Եղեգնաձորում և Վայքում՝ անձրև: Վարդենյաց , Դիլիջանի և Ջաջուռի (Քեթի) լեռնանցքների, Կոտայքի, Գորիսի ավտոճանապարհներին առաջացած մերկասառույցը ճանապարհաշինարարների կողմից մաքրվել և մշակվել է: Հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն