Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը շնորհակալություն է հայտնել օրհնության համար

Քաղաքականություն
10815854_898181116888584_956753422_n

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի վերջին օրը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նստավայր: Նախարարն առանձնազրույց է ունեցել արքեպիսկոպոսի հետ: Այս մասին տեղեկացնում Նախարարն իր անձնական կայքում։ Սրբազանը նախարարին ներկայացրել է Ռուսաստանի հայ համայնք-եկեղեցի կապը, հայապահպանության և հավատի հարցում թեմի իրականացրած աշխատանքները և ապագայի ծրագրերը: Հանդիպմանը քննարկվել են նաև Մոսկվայում հայկական թանգարանի և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված թանգարանի ստեղծման կարևորությունը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու թանգարանաշինության աշխատանքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության և օրհնության համար` հավաստիացնելով, որ պատրաստ է նպաստել եկեղեցու կողմից իրականացվող հայանպաստ ցանկացած ծրագրի: