Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» երկրորդ պարտությունը կրեց

Սպորտ
71ae0932cdcaf29cc81b30be7cc7e58f

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 14-րդ տուրի առաջին հանդիպումները: Նախ հարաբերությունները պարզեցին Երեւանի «Ալաշկերտն» ու «Բանանցը»: Խաղն անցավ հավասար պայքարում եւ ոչ-ոքի ավարտվեց՝ 0:0: Այնուհետեւ տեղի ունեցավ տուրի կենտրոնական հանդիպումը, որում առաջնության առաջատար Երեւանի «Ուլիսը» սփական դաշտում ընդունեց երրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակին»: Հյուրերը շատ արագ գոլ խփեցին, ապա երկրոդ խաղակեսում կրկնապատկեցին հաշիվը: Ուլիսցիները մնացած ժամանակում ընդամենը մեկ գոլ խփեցին եւ երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին առաջնությունում՝ 1:2: «Ուլիսը» 34 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: «Շիրակը» վաստակեց 24 միավոր եւ ամրապնդվեց երրորդ հորիզոնականում: «Ալաշկերտը» մեկ միավորով առաջ անցավ 5-րդ տեղում գտնվող «Գանձասարից», իսկ Հայաստանի գործող չեմպիոնը վաստակած 13 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 7-րդ տեղը: Վաղը տեղի կունենա երկրորդ շրջանի վերջին տուրի վերջին երկու հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ կընդունի «Միկային», իսկ «Գանձասարը» Կապանում պետք է հյուրընկալի «Արարատին»: / Սյունիքում ձյուն է տեղացել եւ ճանապարհների որոշ հատվածները դժվարանցանելի են/