Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացավ առաջին մանկական քրիստոնեական օպերետի պրեմիերան

Հասարակություն
DSC_0091p

Նոյեմբերի 22-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» մանկապատանեկան հոգևոր թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան: Նրանք հանդիսատեսի դատին հանձնեցին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» քրիստոնեական առաջին օպերետը: Ներկայացման բեմադրության, լիբրետոյի և երաժշտության հեղինակը Հրանտ Աղաջանյանն է: Թատրոնը կազամակրպվել է էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանի ու երեցկին Իրինա Աղաջանյանի ջանքերով: Օպերետի միջոցով, որն իր տեսակի մեջ առաջինն է, պատանիները ներկայացրին Քրիստոսի Ս. Հարության պատմությունը՝ ըմբռնելի ու պատկերավոր դարձնելով ավետարանական իրողությունը: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։