Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը փորձել է «գողանալ» օդաչուների աճյունները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2e3e7a941a9f404812a28ad62795d260

Ադրբեջանը ոչ միայն թույլ չի տվել մոտենալ ուղղաթիռի անկման վայրին, այլեւ այս մեկ շաբաթվա ընթացքում փորձել է «գողանալ» զոհված հայ օդաչուների դիերը։ Այս մասին ասել է ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ բացատրելով , թե ինչու իրենք դիմեցին գործողությունների։ Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ Ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրից անձնակազմի դիակների տարհանման գործողության վերաբերյալ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մեկնաբանությունը տեսանյութում.