Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդն ընդդեմ ապահովագրական գործակալության (տեսանյութ)

Քաղաքականություն
APPA

««Նաիրի ինշուրանսը» չի փոխհատուցում» գրությունը արդեն մի քանի ամիս է փակցված է Արթուր Իչմիլյանի ավտոմեքենային։ Այս տարվա հունվարի 15-ին նրա Բ.Մ.Վ մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցել։ Արթուրը դիմել է դատարան. «Ես տուժող կողմ եմ եղել, հիմա ես չգիտեմ իմ խախտումը, որն է, իրանք ինձ ասում են, որ ես եմ մեղավոր, քանի որ հրաժարվել եմ վարույթից»։ Վարույթ հարուցելուց հրաժարվելու Արթուրի փաստաթուղթը «Նաիրի Ինշուրանսը» համարում է չփոխհատուցելու իրական հիմք։ Արթուրի մեքենային բախված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ընդունել է իր մեղքը, ինչը նաեւ հաստատել է ոստիկանությունը։ Սակայն այս փաստաթուղթը ապահովագրական գործակալության համար իրավական չէ. «ԱՊՊԱ օրենսդրության համաձայն դա մեզ վճարելու պարտավորություն չի ստեղծում։ Իսկ մյուս վարորդի մեղքի ընդունումը թույլ է տալիս Արթուր Իչմիլյանին այլ դաշտում, այդ մարդուց ստանալ փոխհատուցում»,- բացատեց «Նաիրի ինշուրանս» ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մանե Մարտիրոսյանը։ Իսկ Արթուրը վստահ է,այս ամենը միայն պատճառաբանություններ են, իրեն խաբել են։   Մանրամասները ռեպորտաժում