Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը չի կարող no- fly zone հայտարարել (տեսանյութ)

Քաղաքականություն
f25ef4f7efef50d3ab2ecf7f6aab962d

Ադրբեջանը կամ նրա քաղաքացին  որեւէ իրավունք չունի այն տարածքների նկատմամբ, որոնք գտնվում են շփման գծից այն կողմ։ Ոչ թռիչքային տարածք՝ no- fly zone հայտարարելու նրա բոլոր մեկնաբանություններն անհիմն են,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է իրավապաշտպան, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։ Ոչ թռիչքային տարածք սահմանելու համար որոշում պետք է կայացնի ՄԱԿ-ի Անվտանգության կոմիտեն։ Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով մարտական գործողությունների միջոցով հայ օդաչուների մասունքները Հայաստան վերադարձնելու փաստին, նախ շնորհակալություն հայտնեց ՊՆ-ին։ Ապա ընդգծեց՝ տասն օրը բավական էր իրավիճակը հստակեցնելու համար։ Ըստ նրա՝ մի դառը ճշմարտություն հաստատվեց. առաջին գծի վրա մնալու է մեր բանակը եւ ժողովուրդը։ Մանրամասները՝ տեսանյութում։