Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի գիտություն վարորդների. Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է: Վայքի, Կապանի և Թումանյանի տարածաշրջաններում տեղում է անձրև, հանրապետության մյուս շրջաններում՝ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: