Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության ամփոփագրից

Հասարակություն
Police01-e1350028699392

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 21-ին, ժամը 03.30-ին, Աշտարակ-Ապարան ճանապարհի 22-րդ կմ-ին` Քուչակ գյուղի տարածքում,  «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի Շահումյան և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին  «Մերսեդես E 124» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել և հարվածել ճամփեզրի գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու  և   տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 08.00-ին, Սևան-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ախթալա-Այրում ճանապարհի 1-ին կմ-ին   «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը  մարմնական վասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել   «ՎԱԶ-21010»  և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 12.30-ին,  Շիրակի մարզում՝ Սալուտ-Բաշգյուղ միջհամայնքային ճանապարհի 7-րդ կմ-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: