Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում գայլ է շրջում. կեղծ ահազանգ

Հասարակություն
337828ae0fe51b17c54b79a752fce515

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 301 տան մոտակայքում նկատվել է գայլ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացիների նկատածը շուն է, որն իրենից վտանգ չի ներկայացնում: