Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական. «Եթե գալոչկայի համար է, դա պատիվ չի բերի Եռյակին» (տեսանյութ)

Քաղաքականություն
799aQuzev80

Իշխանությունների համար ոչ իշխանական եռյակը վտանգավոր կլիներ, եթե նրան միացող արտախորհրդարանական նոր ուժերը հզոր կուսակցություններ լինեին: «Իսկ եթե անհատ մարդ կուսակցություններն են միանում, ապա ՀՀԿ-ն ինչո՞ւ պետք է անհանգստանա»,-ասում է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը։ Ոչ իշխանական եռյակին առայժմ միացել են «Ժողովրդական», «Ազգային համաձայնություն» եւ «Հայաստանի Սոցիալիստական» կուսակցությունները. «Եթե դա ուղղակի գալոչկայի համար է, ապա դա պատիվ չի բերում ոչ եռյակին, ոչ էլ այդ կուսակցությունների ղեկավարներին» Պարոն Հարությունյանը լավատես չէ` քաղաքական դաշինքները երկար կյանք չեն ունենում. «Եռյակն ինքը հավասարազոր կուսակցությունների դաշինք չէ, եւ ամենակարեւորը` գաղափարական հենքը բոլորովին տարբեր է, անգամ նմանություն չկա» ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհուրդ է տալիս չշտապել եզրակացություններում` արտախորհրդարանական ուժերը եռյակին միանում են, քանի որ սկսվել է համաժողովրդական շարժում եւ իրենք եւս չեն կարող զերծ մնալ գործընթացից. «Դա չի լինելու միայն հայտարարություն, այդ ուժերը իրենց մարդկային, մասնագիտական, տեղերում ներդնելու են` ընդհանուր շարժմանն աջակցելու ուղղությամբ»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով` յուրաքանչյուր քաղաքական ուժի սահմանադրական իրավունքն է աջակցել կամ չաջակցել շարժմանը: Նա հանգիստ է վերաբերում նրան, որ եռյակին միացած ուժերից ժամանակին եղել են ՀԱԿ-ին քննադատողներ. «Իրականում ինչքան շատ մարդ աջակցի, ինչքան շատ մարդ մասնակցի այս գործընթացներին, ինչքան զանգվածային դառնան մեր հանրահավաքները, այնքան լավ»։