Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց մեկնարկային խաղում

Սպորտ
a1+aronyan

Ամերիկյան Սենտ Լուիսում մեկնարկած Հիկարու Նակամուրա – Լեւոն Արոնյան մրցամարտն անհաջող սկսվեց մեր գրոսմայստերի համար:   Առաջին պարտիայում սպիտակներով խաղացող ամերիկացի շախմատիստը սկզբում ոչ մի կերպ չէր կարողանում օգտագործել առաջին քայլը առավելությունը: Սակայն Լեւոն Արոնյանը 16-րդ քայլի վրա չնայած 23 րոպե մտածեց, բայց թույլ խաղաց եւ մրցակցին հնարավորություն տվեց սուր հակագրոհ կազմակերպել: Ամերիկացի գրոսմայստերն աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը թագավորական թեւի վրա եւ ի վերջո զինվոր շահեց: Մեր շախմատիստը փորձեց հակախաղ գտնել, բայց՝ ապարդյուն:   Այդպիսով, մրցամարտի առաջին պարտիան ավարտվեց Հիկարու Նակամուրայի հաղթանակով: Երկրորդ հանդիպումը կկայանա այսօր, ուղիղ կեսգիշերին: Սպիտակներով հանդես կգա Լեւոն Արոնյանը:   Հիշեցնենք, որ մրցամարտը բաղկացած է 4 դասական եւ 16 կայծակնային պարտիաներից: