Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության առնչությամբ

Պաշտոնական
98aba8e6dd03a3aa2c0cfd6143bbaade

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը NEWS.am-ի հարցին Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը:   Պատասխան․ Ափսոսանքի է արժանի, որ Ադրբեջանը՝ անտեսելով ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրս բերման և հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումների բացառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որտեղ խեղաթյուրում է միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը:   Փորձելով արդարացնել իր կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտումը՝ Բաքուն կրկին վկայակոչում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը:   Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ բոլոր չորս բանաձևերի առաջնահերթ և կարևորագույն պահանջը կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Սակայն այս հիմնական պահանջն է բազմիցս խախտվել Ադրբեջանի կողմից և մինչ օրս լիովին չի կատարվել, ինչի մասինէ վկայում ուղղաթիռի խոցման միջադեպը:   Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի պահանջների անտեսումը և նրա բացահայտ ձգտումը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով ու պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքներն են արժեզրկել և անկիրառելի դարձրել սույն բանաձևերը։