Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թեժ բանավեճ-«ԵՏՄ-ն երկար կյանք չի ունենա»-«Եթե անգամ այդպես է`Հայաստանը դրանից չի տուժի, եթե չշահի» (տեսանյութ)

Հոկտեմբեր 21-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ, «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ «Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ճակատագիրը՝ ԵՏՄ պայմանագրի համատեքստում» թեմայով անցկացվեց բանավեճ քաղաքական ուժերի եւ գործիչների մասնակցությամբ: Բանավեճի մասնակիցներն էին՝ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգություն» կուսակցությանփոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: