Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիշվանաթան Անանդը ճիշտ որոշումներ չկայացրեց

Սպորտ
sochi-1round-12

Մագնուս Կառլսեն – Վիշվանաթան Անանդ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար, մրցամարտի 10-րդ պարտիան կրկին ոչ-ոքի ավարտվեց: Սպիտակներով խաղացող հնդիկ գրոսմայստերն այս անգամ ավելի մարտական էր տրամադրված եւ հենց սկզբից դիմեց սուր գրոհների: Միջնախաղում նա որոշակի առավելություն ստացավ, սակայն հետագայում չկարողացավ ավելի ճիշտ որոշումներ կայացնել եւ կորցրեց այն: 32-րդ քայլից հետո խաղատախտակին մնացին հավասար քանակությամբ նավակներ ու զինվորներ եւ մրցակիցները 7-րդ անգամ խաղաղությամբ սեղմեցին միմյանց ձեռքերը: Այդպիսով, 10 տուրից հետո, մրցամարտի հաշիվը դարձավ 5,5:4,5՝ հօգուտ Կառլսենի: Նախավերջին՝ 11-րդ պարտիան կկայանա նոյեմբերի 23-ին: Եթե սպիտակներով հանդես եկող Մագնուս Կառլսենը  հաղթի, ապա մրցամարտը կավարտվի եւ նա կպաշտպանի աշխարհի թագը, մյուս դեպքերում աշխարհի չեմպիոնը կորոշվի վերջին տուրում: