Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարարը հանդիպել է ռուս պաշտոնյայի հետ

Քաղաքականություն
unnamed215

ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով նոյեմբերի 20-ից 22-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր հանդիպել է ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սազանովին: Ողջունելով նախարարի տեղակալին՝ Սազանովը նշել է, որ ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչությունները սերտ համագործակցում են: Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալման համար, ներկայացրել է աշխատանքային այցի նպատակը և հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարությունների և վերջիններիս ենթակայությամբ գործող 2 կարևորագույն կառույցների` դատական ակտերի հարկադիր կատարման և պատիժների կատարման ծառայություների հետ համագործակցության գործուն մեխանիզմներ ներդնելը: Նախարարի տեղակալը հիմնականում անդրադարձել է արտադատական որոշումների կատարմանը, համակարգում կոռուպցիայի կանխարգելիչ մեխանիզմների ներդրմանը, ինֆորմացիոն նորացված տեխնոլոգիաների գործադրմանը: Կողմերն անդրադարձել են երկու երկրների անբողոքարկելի վարչական ակտերի կիրառման հարցերին, էլեկտրոնային համակարգերի առանձնահատկություններին: Խոսելով համապատասխան ծառայությունների ընդհանրություններից՝ երկուստեք կարևորվել է քաղաքացիների իրավունքները, վերջիններիս իրազեկված և ծանուցված լինելու անհրաժեշտությունը: Սուրեն Քրմոյաննն ու Սերգեյ Սազանովը խոսել են համակարգի խնդիրներից, համաձայնելով, որ նույնատիպ խնդիրների լուծումը համատեղ ջանքերով ավելի արդյունավետ կլինի: Անդրադարձել են դատական կարգադրիչների դեմ վերադասության կարգով նախարարություն բերված բողոքների քննության կարգին: Եվրասիական տնտեսական միության անդամակցման շրջանակներում կողմերը կարևորել են համագործակցության առավել սերտացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության օպերատիվ փոխանակման հնարավորության հեռանկարը: