Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Սարգսյանը կրկին հանդիպել է Կոնդի բնակիչների հետ

Հասարակություն
b8cfcbf1338e03e57953390aca4bf390

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական անգամ ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներին: Նախարարը ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը, այդ թվում՝ մատնանշելով, որ առաջիկա կառավարության նիստի օրակարգում ընդգրկվելու է Կոնդի բնակիչների բնակապահովման խնդիրների վերաբերյալ հարցը: Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին, նոյեմբերի 17-ին քաղաքաշինության նախարարը նույնաբովանդակ հերթական անգամ հանդիպել էր նաև Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների հետ: