Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնասպան է եղել «Россия сегодня»-ի գլխավոր պրոդյուսերը

Հասարակություն
7669087

Ինքնասպանություն է գործել «Россия сегодня» տեղեկատվական գործակալության գլխավոր պրոդյուսեր՝ Անտոն Կոստիլեվը։ Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մոսկվայում։ 1969 թվականին ծնված Կոստիլեվի դիակը հայտնաբերվել է Խորոշեվսկի խճուղում գտնվող բարձրահարկ շենքի բնակարններից մեկի  լողասենյակում, այս մասին հատնել է Մոսկվայի ոստիկանությունը։ Նախնական տվյալներով, Կոստիլեվը կախվել է գոտիով,  որը նախապես ամրացրել է առաստաղով անցնող ջեռուցման խողովակին։ Քննիչներն առաժմ չեն գտել մահվանից առաջ գրված որևէ գրություն։ Անտոն Կոստիլեվը աշխատել է Ռիա Նովոստի գործակալությունում՝  մինչ «Россия сегодня» տեղափոխվելը։ Համագործակցել է նաև Газета.ру-ի և այլ հայտնի լրատվականների հետ։ Մանրամասներն՝ այստեղ