Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացօթյա տարածքը փոխարինեցին մարզադահլիճով

Սպորտ
sport-street

Այսօր կայացել է Street Workout-ի Հայաստանի անդրանիկ առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մրցաշարին ներկա է գտնվել նախարար Գաբրիել Ղազարյանը: «Բոլոր այն մարզական վարժությունները, որ կարելի է իրականացնել փողոցում, սովորեցնում են պատանիներին եւ երիտասարդներին ինքնուրույն մարզվել, ամենուր` թե՛ տանը, թե՛ բակում, ինչն էլ իր հերթին կօգնի մեր բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի զարգացման եւ մարմնակրթության կարեւորությունն ընդգծելու գործին» - մասնակիցներին հղած իր խոսքում ասել է նախարարը: Ի դեպ, Street Workout-ի մրցումներն անցկացնում են բացօթյա տարածություններում (դա է հուշում մարզաձեւի առաջին բառը` փողոց), սակայն Հայաստանի առաջնությունը կազմակերպվել է … փակ մարզադահլիճում: