Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մավրիկ Նասիբյանը` աշխարհի չեմպիոն

Սպորտ
sport-sambo

Հայաստանի սամբոյի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Ճապոնիայի Նարիտա քաղաքում մեկնարկած` 2014 թ սամբոյի աշխարհի առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների առաջին օրը գերազանց հանդես եկավ` արցախցի Մավրիկ Նասիբյանը, որը հաղթեց բոլոր մրցակիցներին եւ 74 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն: