Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Էդ դարը ապրեցինք, պրծանք. Բոզոյան (տեսանյութ)

«Առաջին անգամ վերջին 23 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական ընդդիմությունը խոսում է շատ պարզ, մարդկային լեզվով՝ առաջարկելով իշխանություններին հրատապ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են հասարակության առջև, որն էլ իշխանությունները մերժում են։»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Ըստ նրա՝ այսօր Հայաստանում առկա է ոչ թե 12, այլ 112 պրոբլեմ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, բայց այդ 12-ը՝ առավել ճչացող խնդիրներն են, որոնք եռյակը ընդգրկել է իր պահանջագրում Սաhմանադրական բարեփոխումները նա համարում է իշխանությունների կողմից վերարտադրվելու քայլ. «Չկարողանալաով 3-րդ անգամ նախագահ դառնալ, որը այս Սահմանդրությամբ արգելված է, փորձում են լուծարել նախագահի ինստիտուտը և մեծացնել Ազգային ժողովի դերը և դրանով փորձել կառավարել Հայաստանը»։